211652_close_icon
views-count1462 դիտում article-date 15:17 07-12-2020

ՀՀ և ԱՀ ԱԺ նախագահները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսումն ապահովելու համար ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ աշխատակազմից։ Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսումն ապահովելու համար ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները: Կողմերը կարծիք են հայտնել, որ թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում անհրաժեշտ է ապահովել ներքին կայունություն, և ողջ ուշադրությունը կենտրոնացնել ռազմագերիների վերադարձի և արցախահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր