19845 դիտում
15:41 07-12-2020
Այժմ վարչապետի աթոռը զբաղեցրած է քաղաքական դիակի կողմից․ Արթուր Վանեցյան․ France 24
[url=https://www.france24.com/en/europe/20201205-mass-protests-in-armenia-demanding-pm-s-resignation-over-nagorno-karabakh]France 24[/url], [url=https://www.startribune.com/tens-of-thousands-rally-in-armenia-demanding-pms-resignation/573302601/?refresh=true]StarTribune[/url], [url=https://www.thestar.com/news/world/europe/2020/12/05/tens-of-thousands-rally-in-armenia-demanding-pms-resignation.html]Toronto Star[/url], [url=https://www.washingtonpost.com/world/national-security/tens-of-thousands-rally-in-armenia-demanding-pms-resignation/2020/12/05/6801070a-3716-11eb-9699-00d311f13d2d_story.html]The Washington Post[/url] լրատվամիջոցներն անդրադարձել են շաբաթ օրը Երևանում տեղի ունեցած հանրահավաքին, որի մասնակիցները պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները զգուշացրել են վարչապետ Փաշինյանին ահնհանզանդության ակցիաների մասին, եթե մինչև երեքշաբթի կեսօր նա չհայտարարի հրաժարականի մասին, նշել են լրատվամիջոցները։
«Այժմ վարչապետի աթոռը զբաղեցրած է քաղաքական դիակի կողմից», - լրատվամիջոցները մեջբերել են հանրահավաքի ժամանակ ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի խոսքերը։
Միջազգային ԶԼՄ-ները նաև նշում են Հայ Առաքելական Եկեղեցու մի քանի եկեղեցականների մասնակցությունը հանրահավաքին, ովքեր քննադատում են Փաշինյանին՝ մի քանի սրբավայրեր Ադրբեջանին հանձնելու համար։
Լրատվամիջոցները նաև անդրադարձել են «վետերան» քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանին, ում 17 ընդդիմադիր կուսակցություններն առաջադրել են որպես վարչապետի թեկնածու։ Նրանք նշել են, որ շաբաթ օրվա ցույցի ժամանակ Մանուկյանը հայտարարել էր, որ նրա ժամանակավոր կառավարությունը կփորձի վերաբանակցել նոյեմբերի 10-ի հայտարարության մի քանի անորոշ դրույթների շուրջ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
550 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
505 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1657 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր