211652_close_icon
views-count1770 դիտում article-date 21:24 07-12-2020

Մինո Ռայոլան՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և Պոգբայի մասին. «Ամեն ինչ ավարտված է»

Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, որը ներկայացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի շահերը, խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին: Իտալական Tuttosport պարբերականին տված հարցազրույցում Ռայոլան՝ խոսելով Պոգբայի և «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, հայտարարել է. «Ամեն ինչ ավարտված է»: Ֆրանսիացու պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը: Պոգբան անգլիական ակումբում հանդես է գալիս 2016 թվականից՝ «Յուվենտուսից» վերադառնալուց հետո: Այս մրցաշրջանում նա ԱՊԼ-ում մասնակցել է 8 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր