211652_close_icon
views-count974 դիտում article-date 10:15 08-12-2020

Ադրբեջանական դաժանությունները տարիների թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետևանք է. Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երը հրապարակել են համատեղ զեկույց

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ նոր [url=https://www.ombuds.am/images/files/2032f021fe81176414a649d588ad0e86.pdf]զեկույց[/url]՝ «Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառներ»: Զեկույցը հիմնավորում է էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականությունը տեռորիստական մեթոդներով: Զեկույցն ապացուցում է, որ այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը տարիների թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետևանք է: Զեկույցը նաև ապացուցում է, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճած թիրախում ունենալով երեխաների: Ադրբեջանական զինծառայողները հստակ գիտակցում են, որ հայերի խոշտանգումը ոչ միայն մնալու է անպատիժ, այլ արժանանալու է իշխանական ու հասարակական գովասանքի: Հրապարակվում են մի շարք հատվածներ զեկույցից: Այն կուղարկվի միջազգային մարմիններին: Շնորհակալ ենք Անժելա Էլիբեգովային եւ Սամվել Մարտիրոսյանին համագործակցության համար զեկույցը կազմելիս։

Նմանատիպ նյութեր