5614 դիտում
12:32 08-12-2020
Սա արդեն ջրբաժան է, անկախ նրանից, թե Նիկոլին աջակցել ե՞ք, ընտրել ե՞ք, թե՞ ոչ, իր ժամանակը ավարտվել է՝ պետք է գնա. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Պարզ մարդկային հարց բոլոր նրան, ովքեր դեռ երկմտում են՝ գնա՞ Փաշինյանը, թե՞ ոչ։ Պայքարե՞ն, թե՞ չէ։
Լավ, մնա ի՞նչ անի։ Այդ ինչն է ձեր սրտով արել կամ անում՝ Արցախի 75%-ը թշնամուն հանձնե՞լը, մի քանի հազար մարդու կյանք խլե՞լը, Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մեր հայրենակիցներին անպաշտպան դարձնե՞լը, երկիրը աղետի եզրին հասցնե՞լը։
Լավ ի՞նչ։
Այն ամենը, ինչը մեր ամենավատ երազում չէինք կարող տեսնել, ցավոք, արդեն իրականություն է։
Սա արդեն ջրբաժան է, անկախ նրանից, թե Նիկոլին աջակցել ե՞ք, ընտրել ե՞ք, թե՞ ոչ, իր ժամանակը ավարտվել է՝ պետք է գնա։
Նոր՝ արտահերթ ընտրություն կլինի, կգնաք ձեր ընտրությունը կրկին կկատարեք, բայց հիմա Փաշինյանը պետք է գնա, հակառակ դեպքում՝ երկար շարունակվելու պարագայում, մենք բոլորս ենք գնալու, բայց արդեն երկրից։
Որովհետև նրա պաշտոնավարման յուրաքանչյուր օր մեզ հեռացնում է այս տարածաշրջանում անվտանգ ապրելու մեր հնարավորությունից։
Հայի գոյությունը կրկին վտանգված է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Պարզ մարդկային հարց բոլոր նրանց, ովքեր դեռ երկմտում են՝ գնա՞ Փաշինյանը, թե՞ ոչ։ Պայքարե՞ն, թե՞ չէ։ Լավ, մնա ի՞նչ անի։...
Posted by Tigran Abrahamyan on 2020 թ. դեկտեմբերի 7, երկուշաբթի
Նմանատիպ նյութեր
3383 դիտում
21:21 28-02-2020
Մենք «Գնա մեռի, արի սիրեմ»-ի ազգից պետք է «Արի սիրեմ, գնա մեռի» ազգ դառնանք. Սպարտակ Ղարաբաղցյան
1792 դիտում
13:43 03-09-2020
Նիկոլին օգնած ու Նիկոլին հավատացողները Ռուսաստան գնալու բարոյական իրավունք չունեն․ Մենուա Հարությունյան
779 դիտում
11:50 10-01-2023
Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք. Մարուքյան
Այս բաժնից
640 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
964 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության