211652_close_icon
views-count2262 դիտում article-date 21:58 09-12-2020

Ռազմիկ Թևոնյանը կնշանակվի Արարատի մարզպետ

Կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում ընդգրկված է Ռազմիկ Թեւոնյանին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ նշանակելու մասին հարցը։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Ռազմիկ Թեւոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ»,- ասված է Կառավարության որոշման մեջ։ Նշենք, որ նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրն է։ Ավելի վաղ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ հրաժարական է տվել Արարատի մարզպետի պաշտոնից եւ գործունեությունը շարունակելու է ՔՊ կուսակցությունում։

Նմանատիպ նյութեր