4034 դիտում
12:16 11-12-2020
Հայաստանը պիտի ոտքի կանգնի. Հայաստանի Հանրապետության բժիշկների և բուժաշխատողների կոչը
Բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը և բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իրենց էջերում տարածել են ՀՀ մի խումբ բժիշկների եւ բուժաշխատողների կոչը, որով պահանջում են երկրում ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու Փաշինյանի հրաժարականը եւ նրա կառավարության ինքնակամ եւ անցնցում հեռացումը: Հայտարարությունում ասվում է․
Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությամբ մեր պատմության մեջ մի խայտառակ էջ ամրագրվեց: Ըստ էության կորցրինք Արցախի Հանրապետությունը՝ տասնյակ տարիների մեր համազգային ձեռքբերումները, արձանագրելով նաեւ անդառնալի մարդկային կորուստներ:
Մեր երկրի քաղաքական ղեկավարության կրած պարտության հետեւանքները մեզ դեռ երկար տարիներ են ուղեկցելու: Այսօր արդեն վտանգված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու մեր ժողովրդի անվտանգությունը:
Ակնհայտ է, որ քաղաքական եւ դիվանագիտական ոլորտներում պարտություններ արձանագրած իշխանություններն անկարող են դիմագրավել թե՜ ներքին մարտահրավերները, թե՝ արտաքին սպառնալիքները:
Մենք բոլորս ականատես ենք եղել, թե ինչպես պետական կառավարման բոլոր ոլորտներում համատարած ձախողումները, պետականության համար կարեւոր հարցերում ոչ մասնագիտական մոտեցումները, պետական քաղաքականության մշակման տարերայնությունն անդառնալի հետեւանքների պատճառ դարձան:
Ականատես եղանք, բայց լռեցինք, որովհետեւ մեզանից շատերը զբաղված էին իրենց առօրյա պարտականությունների իրականացմամբ: Մենք լռեցինք, երբ պետական մակարդակով խարխլվում էին բժշկական էթիկայի նորմերը, մենք լռեցինք, երբ բուժաշխատողների հետ խոսում էին շանտաժի լեզվով, մենք լռեցինք, երբ տապալվում էր կորոնավիրուսի դեմ պայքարը… Լռեցինք եւ ստացանք այն, ինչի մասին այլեւս լռելը անհնար է:Նահանջի եւ լռելու իրավունք այլեւս չունենք:
Հայաստանը պիտի ոտքի կանգնի: Որպես պետություն եւ ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջեւ, որը պահանջում է վճռական որոշումներ եւ գործողություններ: Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին: Իշխանությունների գործողությունները, սեփական սխալների եւ քաղաքական պատասխանատվության մերժումն ավելի են շիկացնում ներքաղաքական մթնոլորտը։
Ելնելով վերոհիշյալից, ներքոստորագրյալ բժիշկներս եւ բուժաշխատողներս պահանջում ենք ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի հրաժարականը եւ նրա կառավարության ինքնակամ եւ անցնցում հեռացումը:
Վստահ ենք, որ քաղաքական ուժերին կհաջողվի երկիրը ցնցումներից զերծ պահել, մեր հասարակությանը միավորվել պետականության գաղափարի շուրջ եւ արտահերթ ընտրությունների ճանապարհով ձեւավորել առկա ճգնաժամը հաղթահարելու ունակ իշխանություն:
Նախաձեռնող խմբին միանալու համար դիմել 077044401
հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային փոստին [email protected]»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՉԸ ՈՒՂՂՎԱԾ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԵՎ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ...
Posted by Gagik Hakobyan on 2020 թ. դեկտեմբերի 10, հինգշաբթի
Նմանատիպ նյութեր
2913 դիտում
12:05 07-11-2020
Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս, որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս, որ ապրես՝ պիտի հավատաս. Թևան Պողոսյան
1567 դիտում
16:20 22-06-2015
Իտալիայի ներկայիս վարչապետ Մատտեո Ռենցին նկարահանվել է «Ոտքի կանգնի և կռիվ տուր» ֆիլմում
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»