211652_close_icon
views-count2811 դիտում article-date 13:15 11-12-2020

Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին «Սուզուկի Գրանտ Վիտարա» ավտոմեքենան բախվել է խաղաղապահ զորքերի «ՈՒրալ»-ին. կան զոհեր

Դեկտեմբերի 10-ին ժամը 18:20-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին իրար են բախվել Շուշի շրջանի բնակիչ, 1976 թ. ծնված Ս. Ա.-ի վարած «Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի և խաղաղապահ զորքերի 1993 թ. ծնված Օ. Մ.-ի վարած «ՈՒրալ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ս. Ա.-ն և ուղևոր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Դ. Մ.-ն տեղում մահացել են: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից։ Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «Սուզուկի Գրանտ Վիտարա» ավտոմեքենայի հանդիպակաց գոտի դուրս գալը: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Նմանատիպ նյութեր