211652_close_icon
views-count68604 դիտում article-date 14:52 13-12-2020

Շենգավիթցի երիտասարդ կամավորականները 51 օր շարունակ կռվի ամենաթեժ կետերում արժանի հակահարված են տվել թուրք-ադրբեջանական և վարձկան ահաբեկիչներին՝ պատճառելով մարդկային ու զինտեխնիկայի հսկայական կորուստներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երբ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, թշնամու բաշիբոզուկների դեմ պայքարի ելան նաև ժամկետային զինծառայողնները, ովքեր օրեր շարունակ կենացմահու պայքար էին տանում ճիվաղների դեմ: Բազմաթիվ կամավորականներ, որոնեց մեծ մասն անգամ չսպասելով կառավարության հայտարարված զորահավաքին, իրենք են մեկնել ռազմաճակատ ու միացել հայրենիքի պաշտպանության գործին: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի մեծ թվով երիտասարդներ պատերազմի առաջին իսկ օրվանից մինչև տխրահռչակ հրադադարի հայտարարումը եղել են առաջնագծում՝ զինվորի հետ ուս –ուսի տված անառիկ են պահել իրենց վստահված պոստերը: Ու ամեն անգամ՝ թշնամուն արժանի հակահարված, մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ պատճառելուց հետո, հիշել են Մեծն Շիրազի հայտնի տողերը՝ [b]Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ: Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես, Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ: Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կկորչիք վայրագ:...[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր