211652_close_icon
views-count1511 դիտում article-date 21:06 14-12-2020

Յաշինը ճանաչվել է պատմության լավագույն դարպասապահ՝ France Football-ի վարկածով

Ֆրանսիական France Football պարբերականը պատմության լավագույն դարպասապահ է ճանաչել ԽՍՀՄ հավաքականի դարպասապահ Լև Յաշինին: Մրցանակին հավակնում էին նաև Գորդոն Բենքսը (Անգլիա), Տոմա Նկոնոն (Կամերուն), Ջանլուիջի Բուֆոնը (Իտալիա), Պետեր Շմեյխելը (Դանիա), Իկեր Կասիլյասը (Իսպանիա), Էդվին վան դեր Սարը (Հոլանդիա), Զեպ Մայերը, Մանուել Նոյերը (երկուսն էլ՝ Գերմանիա), Դինո Ձոֆը (Իտալիա): Հաղթողին որոշել է «Ոսկե գնդակի» համար քվեարկությանը մասնակցած 140 լրագրողից բաղկացած ժյուրին:

Նմանատիպ նյութեր