211652_close_icon

Ռուստամ Մուրադով. Ադրբեջանին հանձնվել է 12 մարդ, Հայաստանին՝ 44 . Sputnik-Արմենիան

views-count19165 դիտում article-date 01:52 15-12-2020
Ադրբեջանի իրավասու մարմիններին հանձնվել է 12 մարդ: Այս մասին հայտարարել է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, հաղորդում է «[color=#EF2929]Sputnik-Արմենիան[/color]»: «Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից 2020թ .նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, իրականացվել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Դրան նախորդել են մեծ նախապատրաստական աշխատանքներ ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ, որոնք իրականացրել են ռուս խաղաղապահները»,- ասել է Մուրադովը: Նրա խոսքով՝ արդյունքում իր անձնական վերահսկողության տակ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով 12 մարդ տեղափոխվել է Բաքու եւ հանձնվել ադրբեջանական իրավասու մարմինների ներկայացուցիչներին: Ադրբեջանական կողմը 44 մարդ է վերադարձրել հայկական կողմին:

Նմանատիպ նյութեր