ՔՊ-ն բոյկոտեց ռուսներին. ովքեր էին ներկա ռուս սպաների հուշաքարի բացմանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 12-ին Երասխ գյուղի տարածքում, որտեղ նոյեմբերի 9-ին խոցվել էր ռուսական «Մի-24» ուղղաթիռը, ի հիշատակ զոհված ռուս սպաների՝ տեղադրվեց հուշաքար, որտեղ հետագայում կառուցվելու է հուշահամալիր:
Հուշաքարի բացմանը ներկա էին բազմաթիվ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ խորհրդարանական ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից: Սակայն ներկա չէր ՔՊ-ի և «Իմ քայլի» որևէ ներկայացուցիչ: Իշխանությունը ներկայացված էր միայն Արարատի մարզպետի մակարդակով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]