1830 դիտում
15:07 17-12-2020
Արցախի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին՝ հոր մահվան կապակցությամբ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հոր՝ Վովա Փաշինյանի մահվան կապակցությամբ: Հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
Հեռագրում, մասնավորապես, նշված է.
«Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Խոր ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր՝ Վովա Փաշինյանի մահվան մասին:
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին:
Անդառնալի կորստի այս ծանր պահին Ձեզ տոկունություն ու ոգու կորով եմ ցանկանում»:
Նմանատիպ նյութեր
1571 դիտում
15:58 05-02-2022
Արցախի Աժ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ
1238 դիտում
18:54 24-02-2014
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել մեծանուն աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ
2008 դիտում
21:14 05-11-2014
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
2824 դիտում
11:04 10-01-2025
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 18-ամյա տղային անհրաժեշտ է հաշմանդամության ակտիվ սայլակ
883 դիտում
10:29 10-01-2025
Մորուքը սափրած Փաշինյանը իր իսկ կողմից փչած խաղաղության օրակարգը պայթեցրեց. Արշակ Սարգսյան