211652_close_icon
views-count10102 դիտում article-date 17:08 17-12-2020

78 ՀԿ-ներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին․ շրջափակելու ենք «Եռաբլուրը», որ նա ներս չմտնի, «Եռաբլուրը» սրբապիղծի տեղը չէ․ սևազգեստ մայրեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/12/17/Yerablur/3474277?fbclid=IwAR26iqBi2Xe9Z2G78nD5PhbtlnyI9n6P04qgAATPBvAV7suecKj4AstTa-k]Tert.am[/url]-ը գրում է. 78 հասարակական կազմակերպություններով ահանջում ենք Կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս մասին սևազգեստ մայրերի ասուլիսին հայտարարեց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։ Նա ընդգծեց՝ մեր բանակը չի պարտվել, պարտվել է Նիկոլ Փաշինյանը։ «Պարտվել է գերագույն գլխավոր դասալիքը։ Մենք ունենք 14.000 վիրավորներ։ Ով էր քեզ էս իրավունքը տվել, որ մայրերին «բալա» կանչելով թողեցիր։ Սկուտեղի վրա մեր երեխեքին տարան մսաղացի, վերջում 5 մլրդ-ի դիմաց վաճառեցին մեր հայրենիքը»,-հայտարարեց Խաչատրյանը, ապա դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Պահանջում եմ, մի ոտք շուտ հրաժարական տուր, մի՛ քանդիր մնացած մայրերի օջախները, երկիրը փրկության կարիք ունի։ Մի ձեռքով ելակ տվեցիր, մյուս ձեռքով՝ դագաղ։ Ելակ չտայիր, զենք տայիր։ Ես չէի ուզում, որ իմ կողքին սևազգեստ մայրերի քանակ ավելանար։ Փրկեք մեր երկիրը կործանումից, տե՛ր կանգնեք ձեր հող ու ջրին։ Դասալիքը չէր կարող գերագույն գլխավոր հրամանատար լինել»,-ասաց նա։ «Ինձ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանն էլ հայտարարեց, որ թույլ չեն տալու՝ Նիկոլ Փաշինյանը մտնի «Եռաբլուր»։ «Մենք քեզ արգելելու ենք «Եռաբլուր» մտնել։ Շրջափակելու ենք «Եռաբլուրը», որ ոտք չդնես այնտեղ։ Դու իրավունք չունես «Եռաբլուր» մտնել։ Մենք քեզ արգելելու ենք, քո տեղն Ադրբեջանում է։ Հուսանք, որ «Եռաբլուր» չես մտնի, հրահրում չես ստեղծի։ Դու ի՞նչ երեսով ես «Եռաբլուր» մտնում, դու նույնիսկ Հայաստանի մեջ տեղ չունես։ Քո ձեռքներն արյամբ են շաղախված, «Եռաբլուրը» սրբավայր է»,-ասաց Սաթիկ Խլղաթյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր