211652_close_icon
views-count1288 դիտում article-date 22:30 17-12-2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելու համար նախատեսված տուգանքի մասին

[b]ԻՐԱԶԵԿՈՒՄ[/b] Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ հատատեղերի օգտագործման, բնափայտի մթերման և դուրս բերման սամանված կարգը խախտելու, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելու համար նախատեսված տուգանքի մասին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ հատատեղի օգտագործման, բնափայտի մթերման ու դուրս բերման սահմանված կարգը խախտելը, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելը՝ առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի (100.000-200.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի (200.000-400.000 ՀՀ դրամ) չափով:

Նմանատիպ նյութեր