19316 դիտում
13:28 18-12-2020
Թիվ 1 պատասխանատուն այժմ էլ պարտադրում է, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է գծեն թուրքերը. Սեյրան Օհանյան
Հայաստանի, Արցախյան ազատագրական շարժման պատմությանը անտեղյակ, հայտարարված հրադադարից հետո ժողովրդի, բանակում ծառայող որդիների ճակատագիրը բախտի քմահաճույքին հանձնած, երկրում ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատուն այժմ էլ պարտադրում է սեփական ժողովրդին, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է գծեն թուրքերը եւ ադրբեջանցիները՝ իրենց նախապատվությամբ, իբրեւ թե հիմք ընդունելով խորհրդային միության սահմանները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Հիշեցում
Խորհրդային միությունը գոյություն չունի արդեն 30 տարի։
Հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռեւս հանգուցալուծված չէ։
Չկա երկխոսություն հակամարտող կողմերի միջեւ։
Այսպիսով, ի՞նչ սահմաններ գծելու մասին է խոսքը։
Եզրակացություն
Նորանկախ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ոտնձգությունների ենթարկող վարչախումբն իր ղեկավարի հետ ժամ առաջ պետք է հեռանա իշխանությունից։
Իշխանության պետք է գան հայ ժողովրդի շահերը ներկայացնող ուժեր, որոնք էլ ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կստանձնեն՝ ապահովելու Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, բանակցային գործընթացի վերսկսումը եւ արտաքին, ներքին քաղաքականության մեջ պետական գործառույթների համարձակ, լիիրավ իրականացումը»:
Հայաստանի, Արցախյան ազատագրական շարժման պատմությանը անտեղյակ, հայտարարված հրադադարից հետո ժողովրդի, բանակում ծառայող..․»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Հայաստանի, Արցախյան ազատագրական շարժման պատմությանը անտեղյակ, հայտարարված հրադադարից հետո ժողովրդի, բանակում ծառայող...
Posted by Seyran Ohanyan on 2020 թ. դեկտեմբերի 18, ուրբաթ
Նմանատիպ նյութեր
3737 դիտում
19:41 13-08-2022
Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն. Սեյրան Օհանյան
Այս բաժնից
634 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
925 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
670 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով