211652_close_icon
views-count1463 դիտում article-date 14:43 18-12-2020

ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցումը կարևոր էր ԱՊՀ կայունության համար․ Շավքաթ Միրզիյոև

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունը՝ այն կարևոր գործոն համարելով ողջ ԱՊՀ տարածքում կայունության համար: Այս մասին Միրզիյոևն ասել է ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում: «Ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ստորագրված պայմանավորվածությունը: Այն մեծ նշանակություն ունի ԱՊՀ ամբողջ տարածքում կայունության և կայուն զարգացման համար»,- ասել է նախագահը:

Նմանատիպ նյութեր