2225 դիտում
14:44 18-12-2020
Ադրբեջանի իշխանությունների համար այս աճպարարների խումբն, իրոք, գտածո է. Սենոր Հասրաթյան
Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Այսօր Հայաստանը շարունակում է ղեկավարել աճպարարներից կազմված մի խումբ, որն իշխանության է եկել ժողովրդին (այլ ոչ թե ազգին) տարատեսակ ապատեղեկատվություններով մոլորեցնելու և, ըստ այդմ՝ նաև մեր միասնականությունը փոշիացնելու հանցավոր ճանապարհով:
Հանդիսանալով անհայտ աղբյուրներից սնվող ազգադավ խամաճիկների հավաքածու, երկու լումայով իրենց ազգային ինքնությունը վաճառքի հանած այդ ստահակները երկիրը տարել և շարունակում են հետևողականորեն տանել դեպի անդունդ: Այդ անհայրենիք տականքները չխորշելով օգտվել ամենաստորագույն մանիպուլյատիվ հնարքներից անգամ, գործողության մեջ դրեցին ամեն գնով նախորդների, ասել է թե՝ մեր պապերի ու հայրերի (իսկ իրենց որակմամբ՝ «նախկինների»), կատարածն ու թողած ժառանգությունն ի սպառ ոչնչացնելու հրեշավոր ծրագիրը և օրակարգ մտցրին Հայոց պետականության լինել-չլինելու հարցը:
Եվ այդ ամենը «պողոսահաճո» լոզունգաշարքով հանրությանը մատուցվեց որպես «արդարությունը վերականգնելու և թալանչիներից երկիրը մաքրելու սրբազան պայքար…»։
Արդյունքում պողոսներն այսօր կատարվածի համար վճարում են օր-օրի վատթարացող իրենց կենսապայմաններով և սրբադասված այն հազարավոր նահատակների կյանքով, ովքեր, ինչպես «էրատո ջոկատի հիմնադիր հրամանատարը» կասեր՝ «զոհվեցին հանուն ոչնչի…» Այո, այս պարագայում, գուցեև, «հանուն ոչնչի», քանի որ զոհաբերելով այդ հերոսներին, մենք կորցրինք և շարունակում ենք կորցնել ոչ միայն Արցախի մեծ մասը, այլև տարածքներ Հայաստանից…
Հ.Գ- Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների համար այս աճպարարների խումբն, իրոք, գտածո էր և շարունակում է մնալ այդպիսին: Ժողովուրդ ջան, եթե չեք ուզում այսուհետ ևս այդպես լինի, սկսեք գործել որպես ԱԶԳ»։
Նմանատիպ նյութեր
3288 դիտում
21:32 20-05-2021
«Սրանց ուղեղից, իրոք, հանել են ամեն ազգայինը և թողել այն, ինչը մեր դեմ է…»․ Սենոր Հասրաթյան
2317 դիտում
18:56 30-05-2021
Սա, իրոք, չափ ու սահման կորցրած արարածի մեկն է. Սենոր Հասրաթյան
2570 դիտում
18:31 24-07-2022
Իսկ այն ժամանակ մենք, իրոք, և´ ուժեղ էինք, և´ վճռական. Սենոր Հասրաթյան
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան