1234 դիտում
14:56 18-12-2020
Ակունք, Ջրվեժ և Անի համայնքների կարողությունների հզորացման համար ներդրվել է ևս 47 միլիոն դրամ. ՀՏԶՀ
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Ակունք, Ջրվեժ և Շիրակի մարզի Անի համայնքները ստացել են հերթական աջակցությունը։ Տեղեկացնում է ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունը։
Ակունք համայնքը ստացել է ինքնաթափ կազմազ՝ 24 միլիոն դրամ արժողությամբ։ Ծրագրի շրջանակներում այսօրվա դրությամբ Ակունքին գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա տրամադրելու համար ներդրվել է ընդհանուր 53 միլիոն 816 հազար դրամ։
Անի համայնքն այս անգամ ստացել է 150 հատ պլաստմասե աղբաման, որի ձեռքբերման համար ներդրվել է 3 միլիոն 825 հազար դրամ։ Տպավորիչ են նաև Անի համայնքում վերը նշված ծրագրի ջրջանակում ներդրված ընդհանուր միջոցները՝ 111 միլիոն 125 հազար դրամ, որով ևս հզորացվել են այս համայնքի կարողությունները՝ համայնքային խնդիրները սեփական ուժերով լուծելու տեսանկյունից։
Ջրվեժն այս ամիս է դարձել Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շահառու։ Համայնքն առաջին աջակցությամբ ստացել է 270 հատ պլաստմասե աղբաման, որոնցից 58-ը ունեն 360 լիտր, 66-ը 660 լիտր, 146-ը 770 լիտր տարողություն։ Ընդհանուր ներդրումը կազմել է 19 միլիոն 156 հազար դրամ։
Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության քսան, համայնքի` հինգ տոկոս համաֆինասավորմամբ, կառավարումն իրականացվում է ՏԿԵ նախարարության կողմից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1960 դիտում
16:48 11-09-2020
Տեխնիկական վերազինում` Արենի, Եղեգիս և Գլաձոր համայնքներում․ ներդրվել է 92,5 միլիոն դրամ․ ՀՏԶՀ
2094 դիտում
17:22 11-12-2020
Կապանն ու Մեծավանը նորից տեխնիկա են ստացել․ ներդրվել է 106 միլիոն 500 հազար դրամ. ՀՏԶՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ