3805 դիտում
14:00 20-12-2020
Ուղղակի գարշանք էի ապրում. ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը` երեկ Եռաբլուրում կատարվածի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://news.am/arm/news/619946.html?fbclid=IwAR3koVQpGX1r8m-lmGauAiLIZTGUyYnLqtFkx9arM34bhtYNnqIx8I-ZCWc]NEWS.am[/url]-ը գրում է. ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը, ով այսօր` դեկտեմբերի 20-ին, ԱԱԾ բարձրաստիճան սպաների հետ այցելել է Եռաբլուր, լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ ամբողջ օրը հետեւել է Եռաբլուրում տեղի ունեցող իրադարձոություններին:
«Ես երեկ ամբողջ օրը դիտում էի, թե ինչ իրադարձություններ էին տեղի ունենում Եռաբլուրում եւ, անկեղծ ասած, ուղղակի գարշանք էի ապրում, շատ վատ էի զգում, որ հերթական անգամ մենք ծաղրուծանակի առարկա դարձանք ամբողջ աշխարհի առջեւ, որովհետեւ մարդիկ մոռանում են, թե որտեղ ենք մենք գտնվում: Իսկ մենք Եռաբլուրում ենք»,-ասաց նա:
Նշենք, որ երեկ առավոտից «Եռաբլուրում» հավաքված ազատամարտիկներն ու զոհվածների հարազատները կառավարության նախաձեռնած սգո երթը դիմավորեցին «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք» վանկարկումներով:
Փաշինյանն ամբողջ երթի ժամանակ շրջապատված էր անվտանգության աննախադեպ մեծ թվով աշխատակիցներով, իսկ երթի դիմացից գնում էին զրահապատ մեքենաներ: Մինչեւ երթը կհասներ «Եռաբլուր», պանթեոն բերվեցին մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ, այդ թվում` կարմիր բերետավորներ: առաջին անգամ կիրառվեց փամփուշտներից պաշտպանող ճամպրուկ և անձրևանոց:
Քաղաքացիներն ինչ-որ բաներ նետեցին նրա ուղղությամբ, ինչից հետո անվտանգության աշխատակիցները սկսեցին սև անձրևանոցներով ու ճամպրուկներով պաշտպանել նրան:
Փաշինյանի մուտքը Եռաբլուր արգելելու համար հավաքված քաղաքացիները, որոնց թվում կային նաև զոհերի հարազատներ, պատ էին կազմել՝ փորձելով թույլ չտալ Փաշինյանին առաջ շարժվել, սակայն ոստիկանները հրմշտելով հեռացրին նրանց Փաշինյանի ճանապարհից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1045 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1018 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
943 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր