79453 դիտում
17:30 20-12-2020
Սիրված երևանցու, ոստիկանության գնդապետի հոգեհանգիստը տեղի է ունենալու Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում
Հարազատներն ու ընկերները ցավակցում են սիրված երևանցի Աշոտ Լևոնի Գրիգորյանի մահվան կապակցությամբ և տեղեկացնում, որ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ վաղը՝ դեկտեմբերի 21-ին, նույն վայրից:
Ա. Գրիգորյանը ավարտել է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ակադեմիան, երկար տարիներ աշխատել է Հայաստանի ներքին գործերի նախարարության համակարգում՝ քաղպաշտպանության բաժնի տեսուչից մինչև ներքի գործերի նախարարության կազմակերպված հանցավորութան դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, այնուհետև ծառայության անցել ՀՀ պետական եկամուտների նախարարության համակարգում:
64-ամյա Ա. Գրիգորյանը իր աշխատանքային գործունեության ընթացքում մեծ հարգանք է վայելել թե՛ գործընկերների, թե՛ քաղաքացիների շրջապատում, իսկ գործընկերներն էլ միշտ բարձր են գնահատել նրա մարդկային հատկանիշներն ու մասնագիտական հմտությունները և, որ ամենակարևորն է՝ թե՛ խորհրդային, թե՛ նորանկախ Հայաստանի ժամանակաշրջանում անմնացորդ ծառայել է հայրենիքին:
Նմանատիպ նյութեր
2176 դիտում
21:15 16-12-2023
Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում
1714 դիտում
21:31 22-12-2022
Գալուստ Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին Կոնդի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում