211652_close_icon
views-count2090 դիտում article-date 15:48 22-12-2020

«Չգիտեմ` ինչ պայմանավորվածություններ դեռ կան Ալիևի հետ, կարծում եմ, ինչ-որ բաներ դեռ պիտի տրվեն». Արամո

Էլիտան դա մտածող մարդն է, կիրթ մարդն է, հայրենիքի ցավով ապրող մարդը: Եվ մեր հայրենակիցները, որ այսօր այստեղ են` Հանրապետության հրապարակում, պետք է պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ Արամոն, ով Հանրապետության հրապարակ էր եկել Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ: «Ես իմ ընկերոջ` Ժիրայրի հետ այստեղ եմ, որովհետև չեմ ուզում պարտված ղեկավար տեսնել, կառավարություն: Հասկացանք Ղարաբաղի մասով ինչ-որ թուղթ ստորագրեցին, բայց չենք հասկանում Զանգեզուրի հետ ինչ է կատարվում: Ես կիսով չափ զանգեզուրցի եմ, մայրական կողմից պապիկս Զանգեզուրից է` Գորիս քաղաքից: Եվ տեսնում ենք, որ մետր առ մետր հանձնվում է Ադրբեջանին: Սենց կառավարություն, սենց դիվանագիտություն չեմ տեսել: Նա պետք է հրաժարական տա օր առաջ: Վայրկյան առաջ բոլորը պետք է հրաժարական տան: Նորմալ պետություններում կապիտուլացիայի ժամանակ կամ գնդակահարում են, կամ կառավարությունը հրաժարական է տալիս: Ես չգիտեմ` ինչ պայմանավորվածություններ դեռ կան Ալիևի հետ, կարծում եմ, ինչ-որ բաներ դեռ պիտի տրվեն: Իսկ ինչ, ժամանակը ցույց կտա»,-նշեց նա: Իր հերթին Ժիրայր Դադասյանը հավելեց, որ իր կարծիքով, Փաշինյանը հրաժարական չի տալու: « 2018-ի ապրիլին նա մի արտահայտություն արեց, որը բացահայտում է ամբողջ բանաձևն իր իշխանության: Նա ասաց` կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Ուրեմն` կամ ինքը կլինի, կամ` Հայաստանը, մենք պիտի ընտրենք: Այս բանաձը պետք է փոխել: Եվ հետո հաջորդ բանաձը` սևեր-սպիտակներ, նախկիններ, թալանչիներ, Նոր Հայաստան, հիմա արդեն էլիտաներ և ժողովուրդ: Տերմինները փոխվում են, բայց բովանդակությունը մնում է նույնը: Մենք պետք է դուրս գանք այդ բանաձևերից»,-եզրափակեց Դադասյանը:

Նմանատիպ նյութեր