211652_close_icon
views-count14726 դիտում article-date 19:29 22-12-2020

«Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի մոտից 17-ամյա տղան դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. ըստ բժշկի ՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 20-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին ստացված ահազանգի փաստով: Այդ օրը՝ ժամը 20:15-ի սահմաններում նշված կենտրոնից ոստիկանություն հայտնել են, որ «հետույքի ձախ շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 17-ամյա Գագիկ Վ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի մոտից, որտեղ դանակահարվել է դեռևս չպարզված անձի կողմից: Ըստ բժշկի տեղեկանքի՝ Գագիկ Վ.-ն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր