211652_close_icon
views-count1297 դիտում article-date 15:27 23-12-2020

Հայաստանի շրջանների զգալի մասում տեղում է ձյուն, լեռնանցքներում բուք է, ճանապարհներին՝ մերկասառույց

Դեկտեմբերի 23-ի ցերեկը և 24-ին Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին գիշերը և առավոտյան՝ մերկասառույց: Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Դեկտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-26-ի գիշերը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: [img]https://st0.shamshyan.com/editor/0888510001608721885729764.jpg[/img] Երևան քաղաքում դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը և առավոտյան մայրաքաղաքի ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։ Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է ձյուն, ճանապարհներին գիշերը և առավոտյան ժամերին՝ մերկասառույց։ Դեկտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ [img]https://st0.shamshyan.com/editor/0293264001608721898558565.jpg[/img]

Նմանատիպ նյութեր