211652_close_icon
views-count2937 դիտում article-date 15:31 23-12-2020

Սյունեցիները մտահոգված են մեր սահմաններով, մեր անվտանգությամբ, մենք ո՛չ պաշտոն ենք ուզում, ո՛չ էլ աթոռակռիվ է. Քաջարանի քաղաքապետ․ Tert.am

Վարչապետ կոչեցյալը կոչ էր արել ինքնապաշտպանության, մենք անցել էինք ճիշտ ինքնապաշտպանության, և երբ եկան ասացին` պետք է թողնեք ձեր մարտական դիրքերը, այ այդ ժամանակ մենք ցավ ապրեցինք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/23/Manvel-Paramazyan/3479775?fbclid=IwAR0RgWOeNRb0T76rNtkexiGfxDOb54ywYpvAEoOtcMTLvVu3bGaQf9QIo3M]Tert.am[/url]-ը։ «Սյունեցիները մտահոգված են մեր սահմաններով, մեր անվտանգությամբ, ուրիշ ոչ մի բանով»,- ասաց նա և նշեց, որ պահանջում են վարչապետի հրաժարականը, որ կարող ուժեր գան: «Մենք մնում ենք մեր սկզբունքներին հավատարիմ, մեր պահանջը մնում է անփոփոխ: Նախ վարչապետին մեղադրում ենք նրա համար, որ պատերազմ եղավ, և պատերազմը 44 օր տևեց: Մենք մեր ջոկատով մեկնեցինք, բայց մինչ այսօր ասում են` նահանջ, նահանջ, թուրքը եկել է հասել մեր քթի տակ, տան առաջ, մնում է դուռը ծեծեն, ասեն՝ դուրս եկեք: Այս ամենը բերելու է թշվառության, պանդխտության, գաղթի, սա՞ է ուզում այս իշխանությունը»,-ասաց նա և նշեց, որ սյունեցին անկոտրում է, այդ դուխը սյունեցու մեջ է, գլխարկների վրա չէ: «Մենք ոչ պաշտոն ենք ուզում, ոչ էլ աթոռակռիվ է: Մենք հասնելու ենք նրան, որ մեր կյանքը դարձնենք ապահով»,- հավելեց նա: Նշենք, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հրավիրվել է Քննչական կոմիտե։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/12/23/1174372/]Հիշեցնենք[/url], որ այսօր Սյունիքի մարզի մեծ թվով բնակիչներ հավաքվել են Հայաստանի քննչական կոմիտեի վարչական շենքի դիմաց և պահանջում են, որպեսզի Քննչական կոմիտեն դադարեցնի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ շինծու քրեական հետապնդումները։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր