211652_close_icon
views-count2441 դիտում article-date 20:25 23-12-2020

«Շարունակելու ենք մեր նստացույցը, իսկ վաղը շրջափակելու ենք Կառավարության շենքը»․ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Հանրապետության հրապարակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/12/23/pashinyan/3479284]Tert.am[/url]-ը գրում է. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները հանրահավաք են անում Հանրապետության հրապարակում։ Հիշեցնենք, որ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո քաղաքացիները երթեր և հանրահավաքներ են անում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Նշենք, որ տեղի են ունենում գործադուլներ և դասադուլներ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր