211652_close_icon
views-count5519 դիտում article-date 11:21 24-12-2020

Նոր տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան․ Tert.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/24/arushanyan/3480619]Tert.am[/url]-ը։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Առուշ Առուշանյանն ասաց, որ անհապաղ մեկնելու է Գորիս, որովհետև նոր տեղեկություններ է ստացել, որ համայնքներից տներ են անցնում ադրբեջականական կողմին: «Տեղեկացա, որ մեր պատմական հողերից՝ Որոտան համայնքից 12 տուն անցնում է Ադրբեջանին, պետք է արագ հասնել մարզ, որ հասկանանք, թե ինչ է կատարվում: Թշնամին որոշում է, որ սա կամ նա իրենն է, գնանք հասկանանք, թե ինչ են անելու»,- ասաց Առուշանյանը: Հարցին,թե իրենք են բանակցելու, Առուշանյանն ասաց՝ պետք է որոշենք, բանակցենք, հասկանանք, թե ինչ է կատարվում, Կառավարությունը չկա:

Նմանատիպ նյութեր