848 դիտում
20:00 24-12-2020
Պուտինի կարևոր որոշումներից մեկը Պետդումայի խոսնակը համարում է ԼՂ իրավիճակի կարգավորման պայմանավորվածությունը
Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածությանը հասնելը համարում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենակարևոր որոշումներից մեկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահի կայացրած կարևոր որոշումների թվում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հաստատված պայմանավորվածությունը, որը դադարեցրեց ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Դա թույլ տվեց կանգնեցնել արյունահեղությունը և պահպանել մարդկային կյանքերը»,- ասել է Վոլոդինը:
Նա հավելել է, որ, եթե պայմանավորվածությունը ձեռք չբերվեր, ապա Ռուսաստանը շատ մոտ և մեծ խնդիր կունենար:
Նմանատիպ նյութեր
1921 դիտում
10:41 19-04-2014
Տիգրան Սարգսյանի վերջին որոշումներից մեկը․ ՀԺ
1219 դիտում
12:51 22-05-2014
ՀՀ կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումներից 14-ը
1462 դիտում
17:34 19-06-2015
ֆրանսիական և բելգիական դատարանների որոշումներից հետո սպառնալիքն առկա է բոլորի համար. «Роснефть»-ի փոխնախագահ
Այս բաժնից
436 դիտում
15:33 18-10-2024
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են
391 դիտում
14:53 18-10-2024
Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը