2705 դիտում
14:27 26-12-2020
Մայքլ Ջեքսոնի՝ Կալիֆոռնիայում գտնվող կալվածքը վաճառվել է
Կալֆոռնիայում՝ Սանտա-Բարբարա քաղաքի մոտակայքում գտնվող Neverland Ranch կալվածքը, որը պատկանում էր փոփ արքա Մայքլ Ջեքսոնին, նոր սեփականատեր ունի: Գնորդը դարձել է միլիարդատեր Ռոն Բարքլը: Նա հայտնել է, որ կալվածքը գնել է ներդրումների նպատակով:
[url=https://www.golosameriki.com/a/neverland-sold-out/5713750.html]«Ամերիկայի ձայն»[/url]-ը, հղում կատարելով The Wall Street Journal-ին, հայտնում է, որ 10 տարի առաջ մահացած Ջեքսոնի նախկին տունը և հողատարածքը միասին, 1,1 հազար հեկտար տարածքով, վաճառվել են 22 մլն դոլարով: 2016 թվականին այդ կալվածքի համար պահանջում էին 100 մլն դոլար, 2018-ին՝ 67 մլն: Ջեքսոնն այն ձեռք էր բերել 1988 թվականին 19.5 միլիոնով:
Neverland Ranch-ը փոփ արքայի սիրելի վայրերից էր: Այստեղ նա ընդունում էր երեխաներին, այդ թվում նրանց, որոնց նկատմամբ սեռական ոտնձգության գործով մեղադրանք էր առաջադրվել Մայքլ Ջեքսոնին: 2005 թվականին ընթացած դատական գործընթացի արդյունքում Մայքլ Ջեքսոնն արդարացվել էր: Դրանից հետո Մայքլ Ջեքսոնը երդվել էր այլևս չվերադառնալ այդ առանձնատուն: Արդյունքում, կալվածքն անվանափոխվել է՝ դառնալով Sycamore Valley Ranch:
Անշարժ գույքի տարածքում կան մի քանի շենքեր, 50 տեղանոց կինոթատրոն, պարային ստուդիա, կենդանաբանական այգի, երկաթուղի և այլն:
Գնորդի ներկայացուցիչը հայտարարել է, որ գործարքն իրականացվել է ներդրումային նպատակներով:
Նմանատիպ նյութեր
4512 դիտում
18:19 25-06-2016
Ամենաքիչը 12 երկրպագու ինքնասպան է եղել Մայքլ Ջեքսոնի մահվան լուրից հետո․ այսօր Ջեքսոնի մահվան տարելիցն է
3121 դիտում
12:40 06-06-2014
Մայքլ Ջեքսոնի մահվան օրը նրա իսկ ննջասենյակում արված լուսանկարներ
2601 դիտում
20:30 09-09-2014
Մայքլ Ջեքսոնի 16-ամյա դուստրը հղի՞ է
Այս բաժնից
616 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
682 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել
610 դիտում
14:11 01-02-2025
ԱՄՆ-ն պետք է հսկողություն սահմանի Ուկրաինայի հարուստ հանքավայրերի վրա․ Էստոնաիայի ԱԳ նախարար