211652_close_icon
views-count2958 դիտում article-date 17:27 26-12-2020

Խաբեցին, դավաճանեցին, սպանեցին ու հիմա նախընտրական խրախճանքի են պատրաստվում. Կարին Տոնոյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու հայտարարության մասին

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին նույնպես զոհվել է Արցախի երկրորդ պատերազմում, «Նախընտրական տոնական բեմականացում» վերտառությամբ գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանն առ այն, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցության՝ 2021 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով: «Կշարունակվի կյանքը, մի մասը մի քիչ տխուր կլինի, մի մասը խղճի ամոքման համար նվերներ կպատրաստի զոհված, վիրավոր, տեղահանվածների երեխաների համար, մի մասը Նոր տարի կնշի «տնտեսության կայունության համար» շքեղ ամանորյա գիշեր կազմակերպող ռեստորաններում ու հանգստի տներում, մի մասը կսփոփվի տանը «զուսպ» սեղանների մոտ զոհերի կենածը խմելով, մի մասը «նոր ընտրությունների» կպատրաստվի, մի մասը դեռ երկար կմտածի՝ էլ ոնց ժողովրդին փողոց հանի, մի մասը երկար կխարխափի՝ էս ինչ եղավ, Նիկոլն ում ծախեց երկիրը՝ Արևմուտքին, թե Պուտինին... Ու օրերը կշարունակեն մեզ պահել «խոշոր խաղացողների» կերակրամանի մեջ, և միայն որդեկորույս ընտանիքները կմնան «անիմաստ» կորցրած զավակների ցավի հետ, հայրենիքի կորստով իրենց որդիների կորուստը հազարապատկող ինքնաբզկտող մեղադրանքի հետ: Խաբեցին, հիմարացրին, տարան, դավաճանեցին, սպանեցին ու հիմա նախընտրական-տոնական խրախճանքի են պատրաստվում.. անհուշ լինի»,- գրել է Տոնոյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նախընտրական տոնական բեմականացում.... Կշարունակվի կյանքը...... մի մասը մի քիչ տխուր կլինի, մի մասը խղճի ամոքման...

Posted by Կարին Տոնոյան on 2020 թ. դեկտեմբերի 25, ուրբաթ

Նմանատիպ նյութեր