1814 դիտում
21:22 26-12-2020
Գյումրիում ապաստան գտած արցախցիները չեն ընկճվում. նրանք առօրյա հոգսերից կտրվում են նաև մարզահրապարակներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Պատերազմի արդյունքում Գյումրիում ապաստան գտած արցախցիները փորձում են ոչ մի կերպ չմխիթարվող իրենց ցավն ու կորուստները ցույց չտալ, սակայն դժվար է համակերպվել իրականության հետ:
Մյուս կողմից մտադիր չեն հաձնվել, պայքարի մի փուլում են, որը պահանջում է գերբնական ուժ և կամք: Անցած ծանր օրերի ընթացքում կուտակվածը շատերը թողնում են մարզահրապարակներում՝ կարճ ժամանակով կտրվելով առօրյա հոգսերից:
Ավելի հաճախ ֆուտբոլ են խաղում: Այս անգամ մրցակիցը Գյումրու թիմերից մեկն էր: Հանդիպման առաջին խորհրդանշական հարվածը կատարեց գյումրեցի Դավիթը, որը վիրավորվել է պատերազմի ժամանակ: Մինչև բանակ զորակոչվելը խաղացել է ֆուտզալ: Հիմա կողքից է հետևում խաղի ընթացքին:
Ներկաների համար նման հանդիպումները նաև լավ հնարավորություն են ընկերական ու բարեկամական կապն ամրապնդելու համար: Կողմերից ոչ մեկը չխոսեց հաղթանակի կամ պարտության մասին: Իրադարձությունն ինքնին այս դժվար օրերին համարում են ձեռքբերում և չեն պատրաստվում սահմանափակվել դրանով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
Նմանատիպ նյութեր
1257 դիտում
19:54 16-11-2020
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ապաստան գտած մի խումբ հադրութցիների
1093 դիտում
17:49 22-10-2023
Թբիլիսահայերը աջակցել են Փամբակ խոշորացված համայնքի 10 գյուղերում ժամանակավոր ապաստան գտած արցախցի 42 ընտանիքի