211652_close_icon
views-count3308 դիտում article-date 18:40 27-12-2020

Պուտինի բարեկամական հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ օգնել են կարգավորման հասնել Ղարաբաղի հարցում. Պեսկով. Tert.am

Երևանի և Բաքվի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից օգնել է խաղաղ պայմանավորվածությունների հասնել Լեռնային Ղարաբաղի հարցում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրին տված հարցազրույցում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/27/peskov/3483439]Tert.am[/url]-ը: «Բաքվի և Երևանի հետ բարի և կառուցողական հարաբերությունների պահպանումը, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, թույլ է տվել Պուտինին հանդես գալ որպես միջնորդ այդ կարգավորման (Լեռնային Ղարաբաղի իրավիճակի) գործում»,- ասել է Պեսկովը:

Նմանատիպ նյութեր