1156 դիտում
13:48 28-12-2020
Դիլիջան ազգային պարկում ապօրինի ծառահատումների հետևանքով պետությանը պատճառվել է 1.6 մլրդ դրամի վնաս
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառային տարածքներում իրականացված մեծածավալ ապօրինի ծառահատումների դեպքերի մի շարք հանգամանքներ. 2014-2019թթ. ընթացքում նշված անտառային տարածքներում ապօրինի հատվել է 9382 տարբեր տեսակի և տրամագծի ծառ, որի արդյունքում պետությանը պատճառվել է 1.625.623.250 ՀՀ դրամ գումարի վնաս, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հիմնականում Դիլիջան համայնքի հարակից՝ Թեղուտ և Հաղարծին բնակավայրերի որոշ բնակիչներ, ովքեր ունեցել են բեռնատար ավտոմեքենաներ և թրթուրավոր տրակտորներ, ապօրինի ծառահատումներ կատարելու նպատակով հանցավոր համաձայնության են եկել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության ոլորտի պատասխանատու աշխատակիցների հետ, և ստանալով նրանց համաձայնությունը՝ կամ կազմակերպել են ծառահատումներով զբաղվող հանցավոր խումբ, կամ օրավարձով աշխատող գյուղացիների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել ապօրինի ծառահատումներ կատարելու շուրջ:
Այնուհետև, կատարվել են մեծածավալ ապօրինի ծառահատումներ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր պահաբաժինների տարածքներում, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր վնաս: Կոնկրետ պահաբաժնում կամ տարածքում բացի մեկ խմբավորումից, այլ անձինք կամ այլ խմբավորումներ ծառահատումներ կատարելու թույլտվություն չեն ունեցել և ապօրինի հատումների արդյունքում գոյացած փայտանյութի մի մասը՝ որպես շինափայտ, իրացրել են Իջևան համայնքի տարածքում գտնվող փայտանյութի մշակման արտադրամասերում, իսկ մյուս մասը՝ որպես վառելափայտ, իրացրել են Արմավիրի կամ Գեղարքունիքի մարզերում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական գործով 40 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, այդ թվում՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ, ապօրինի ծառահատումներով զբաղվող մի շարք անձինք, ապօրինի ծառահատումներից գոյացած փայտանյութը ձեռք բերած անձինք, որոնց վերաբերյալ 3 քրեական գործ՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Պետությանը պատճառված վնասի մի մասը վերականգնվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ :
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1606 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
502 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը