211652_close_icon
views-count6094 դիտում article-date 19:10 28-12-2020

Նրանք գողեգող պետք է ման գան ՀՀ փողոցներում, որովհետեւ մեր հայրենիքը վաճառող իշխանությունը իրավունք չունի ազատ շրջելու մեր հայրենիքում. Վարդանյանը ազատ արձակվեց. Hraparak.am

[url=https://hraparak.am/post/a62a94633e6d42d006f355886f1d46a0?fbclid=IwAR10uD_V-bxL3NlyxKoVg1UjISgSItI3wDOXE83xl_yCxxTF9nqkL-JqE3E]Hraparak.am[/url]-ը գրում է. Ոչ մի պահանջ չի ներկայացվել, ոչինչ չի ասվել, մայթի վրայից ապօրինաբար բերման են ենթարկել։ Խաղաղ ակցիա էինք իրականացնում։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի փորձում է երկարացնել իր կառավարման ժամերը։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը, որը ԱԺ-ի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել ոստիկանություն։ «Այսուհետ նրանք գողեգող պետք է ման գան ՀՀ փողոցներում, որովհետեւ մեր հայրենիքը վաճառող իշխանությունը իրավունք չունի ազատ շրջելու մեր հայրենիքում։ Բերման ենթարկելով մեզ ոչինչ չեն կարող անել, մենք գնալու ենք միչեւ վերջ»,- ասաց Վարդանյանը։

Նմանատիպ նյութեր