211652_close_icon
views-count9497 դիտում article-date 09:28 31-12-2020

Քեզ բացակա չենք դնի. Անմահացար հանուն հայրենիքիդ, Սրբացար հանուն մեզ բոլորիս

Հատուկ Ջոկատային Ասրյան Մխիթար Ասրյան Մխիթար Վլադիկի Ծնվել է Արցախում 01.12.1983թ. ։ Ծառայել է Ստեփանակերտի հատուկ ջոկատայիններում, անցել է գրեթե ողջ պատերազմը ամենաթեժ վայրերում՝ Թալիշից մինչև Շուշի, 06.11.2020 վիրավորվել է թշնամու գնդակից Շուշիում։ 3 օր պայքարելով կյանքի ու մահու դեմ, զոհվել է նոյեմբերի 9-ին թշնամու արձակած անողոք գնդակից։ Ամուսնացած էր, ունի 2 երեխա։ Իմ Մխիթար, իմ Քեռի, իմ Պապա,իմ ախպեր... իմ ամենթանկ ու Սուրբ էակ, դու հերոսացար հանուն հայրենիքի... Կներես, որ ամբողջ կյանքս գոնե մի անգամ քեզ <<Քեռի>> չեմ դիմել, կներես ինձ խնդրում եմ... Դու ինձ համար ամենաթանկ ու ամենակարեւոր մարդն էիր աշխարհում, դու ես ինձ պահել, դու ես ինձ սովորեցրել ճիշտ ապրել, ո՞ւր ես գնացել... ախր խոստացել էիր, որ անպայման գալու ես, ասում էիր <<Տուք մենակ լավ պհեցիք ծեզ, լոխ լյավա ինան, իմ մասիս մտածում եք>>։ Խոստացել էիր, որ Դու ես ձեռքս բռնած ինձ եկեղեցի ուղեկցելու... Անմահացար հանուն հայրենիքիդ, Սրբացար հանուն մեզ բոլորիս, մեզ հավերժ սգավոր դարձրիր, մորդ թողեցիր կարոտով, գոնե վերջին անգամ մա՜մ ջան ասեյիր: Հորդ թողեցիր քեզ միշտ սպասելով, իրեն քայլող հերոս էր պետք... Կնոջդ այրի թողեցիր, ով աշխարհից էլ վեր էր քեզ սիրում, երեխաներիդ անհայր թողեցիր, որ անընդհատ անունդ են տալիս, քեզ են ուզում... քույրերիդ առանց թիկունք թողեցիր, որ հիմա նկարդ գրկած արցունքով են ողողել, եղբորդ մենակ թողեցիր, որ հիմա հիշողություններից խելագարվում է, մեզ առանց քեզ թողեցիր... Շուտով կլրանար 37 ամյակդ... ամբողջ կյանքդ ծառայությանն ես նվիրել ու ծառայել հայրենիքիդ։ Մինչեւ վերջին շունչդ մարտնչել ես, բայց մեջքով չես շրջվել։ Օգնել ես քո զինակիցներին, տասնյակ վիրավոր ընկերներիդ կյանքն ես փրկել, բայց քեզ անօգնական էին թողել... Մխիթարը Հատուկ ջոկատային էր: Անցել էր ամբողջ պատերազմը, ամենաթեժ վայրերում` Թալիշից մինչև Շուշի: Պատերազմի առաջին օրից ի վեր կյանքի ու մահվան կռիվ է տվելԱմենաբարդ մարտական գործուղությունները իրենց ջոկատին էին հանձնարարում: Մխիթարը ևւ հետախույզ էր ևւ սակրավոր: Հերթական մարտական գործողությունը կատարելիս` Հադրութում, կորցնում է մի քանի մարտական ընկերոջ: Ընկերներից մեկը` Տիգրանը, Մխիթարին ասում է <<Մխո, բռոնժիլետդ կեց, կասկադ տիր: Մխո, քեզ ընտանիք օնիս, խոխերք օնիս... սայաղ կաց>>: Մխիթարն էլ պատասխանում է . <<Մտածում էլ,լավա ինան,տու ուշադիր կաց… Տու էլ հալա նոր պիտի ընտանիք կազմիս>>: 7 հոգով հայտնվում են շրջափակման մեջ, 4 կողմը ադրբեջանցիներ: Վիրավորվում են իր ընկերները: Վազգենը կրակն էր վարում,մինչ Մխիթարը վիրավոր ընկերներին անվտանգ վայր կհասցներ: Այսպիսի ապրումներ է ունեցել, ցավը սրտում ու արցունքն աչքերին ասաց. <<Պապ հնգերունքս էլ կանվեչ, ես ու Վազգեննք մնացալ>>: Համառորեն պայքարում էին, ասում էր, որ բոլորի վրեժը լուծելու է: Մխիթարը իր խոստումը պահեց... Անմահացավ Շուշիյում: Մինչևւ վերջին օրը մեզ հույս տվեց...ասաց, որ քիչ է մնացել ևւ ինքը անձամբ կգա ու բոլորին տուն կբերի: Նոյեմբերի 5-ին զանգեց Մորն ու ասաց. <<Մամ,Պապուն հետ քեցիք... խնդրում տուք քեցիք, վեր ես հանգիստ ինիմ,քեցիք...>>: Գնաց Շուշի ու անմահացավ... Նոյեմբերի 6-ի առավոտյան զանգեց, որպեսզի քրոջ ծնունդը շնորհավորեր, ասաց, որ համբերեք, քիչ ա մնացել, կգա: Մի քանի ժամ հետո մեջքից հրազենային վիրավորում է ստանում։ Զանգահարում կնոջն ու ասում. <<Աննա կներես ինձ... կներես,որ Ձեզ մենակ եմ թողնում,լավ կնայեք Ձեզ։ Չգիտեմ կդիմանամ թե թէ,օգնության եմ սպասում>>։ 3 օր դիմացավ, 3 օր պայքարեց, 3 օր օգնության սպասեց... Նոյեմբերի 9-ին Հավերժացավ... Աշխարհում ոչ մեկ չուներ քո բարի ժպիտը, քո անմեղ ու խոսուն աչքերը, քո Մարդ տեսակը... Դու բարության ծով էիր,հպարտ ու համեստ... Դու չկրկնվող տեսակ էիր, ի՞նչ բառերով նկարագրեմ քեզ։ Քեզ բոլորն էին ճանաչում, ուր գնում էիր բոլորը ընկերանում ինչքան խոսեմ քո մասին էլի քիչ է... Ամեն ինչ դատարկ է առանց քեզ, էլ չենք լսելու քաղցր ու ապրեցնող ձայնդ, անհնար է ապրել առանց քեզ... Առաջվա նման էլ չես գալու ու ասելու <<Լուիզ մին կոֆե լի տիր խմինք>>... Երանի կրկին լսենք ձայնդ... Վերջին անգամ քեզ Սեպտեմբերի 30-ին տեսա, որոշեցի լուսանկարել, որ ամեն ինչ վերջանա նկարդ ցույց տամ։ Ինչքան ուրախացա, որ տեսա քեզ, թակեցիր դուռը,ներս մտար... երանի՜ էլի գաս, երանի՜ էլի դուռը թակես ու ժպիտով ներս մտնես... կոնֆետները դրեցի համազգեստիդ գրպանը, բոլորին նորից հրաժեշտ տվեցիր,ճակատս համբուրեցիր ու ձեռքս բռնելով ասեցիր <<Լավ յիշեցիք ծեզ,շուտ կիլանում>>։ 42 օր կռիվ տվեցիր,42 դաժան օր...զանգից զանգ էին ապրում մենք։ Հավերժ մնացինք ձայնիդ կարոտ,հավերժ մնացինք քեզ սպասելով, հավերժացար դեպի երկինք... Մեզ մնաց քո հետ կապված հիշողությունները, քո խորհուրդները, քո պատմած պատմությունները... Դու կյանքով լի էիր, միշտ ասում էիր ամեն ինչ իր ժամանակն ունի... Վայելում ու ապրում էիր կյանքիդ ամեն օրը, ասես գիտեյիր թե ինչ է սպասվում քեզ... Ես կյանքումս երբեք չեմ հանդիպել ու չեմ հանդիպելու քեզնից ավելի բարի մարդու, դու ամեն ինչ կտայիր, որ օգնեիր ընկերներիդ,հարազատներիդ ու ամենաթանկն էլ՝ կյանքդ, հայրենիքին նվիրեցիր։ Ես քեզնից բարություն ու ընկերասիրություն եմ սովորել, հարգել ու շնորհակալ լինել եմ սովորել։ Քեռի’ս երդվում եմ, որ Ընտանիքիդ կողքին եմ լինելու, Մորդ, Հորդ, կնոջդ ու երեխաներիդ մենակ չեմ թողնելու։ Քո կիսատ թողած նպատակներն ու երազանքները մենք բոլորս ավարտին ենք հասցնելու, խոստանում եմ քեզ։ Քեռիս սիրում էր կյանքը իր բոլոր գույներով, սիրում էր ուրախացնել ընտանիքի բոլոր անդամներին։ Ժպիտը իր դեմքից անպակաս էր միշտ։ Շա՜տ էր սիրում բնությունը, իր տարերքն էր... Երբ դիրքեր էր բարձրանում, ամեն անգամ յուրահատուկ ծաղիկներից բաղկացած ծակեփունջ էր բերում ու նվիրում կնոջը... իսկ հիմա մենք ենք ծաղիկներ նվիրելու իրեն... Ամենասիրուն ու ամենաերջանիկ ընտանիքը իրենցն էր։ Սիրով լի ապրում էին ու մեծացնում 2 հրաշքի։ Իր կյանքից վեր սիրում էր իրենց... նրանց համար էլ ընտրեց հավերժի գիրկը։ Մեր Սրբություն, մեր սրտերը այլեւս քարացել են, մեր հոգիները այլեւս դատարկ են,Դու չկաս ու չկանք եւ մենք... Ամբողջ կյանքում քեզ ենք սպասելու,կարոտդ խեղդում է մեզ... Դու իրականացրել ես բոլորիս երազանքները, իսկ հիմա Դու ես մեր երազանքը... Գոնե երազներում մեզ հաճախ կայցելես խնդրում եմ, ժպիտով կգաս սպասելու ենք քեզ... Աստված քեզ մեզանից տարավ, կտրեց մեզ քեզնից... Մենք հիշատակդ բարձր ենք պահելու երդվում եմ քեզ... Դու ապրում ես մեր սրտերում,մեր հուշերում... Մենք քեզ փնտրելու ենք ամեն տեղ, փնտրելու ենք տան ամեն մի անկյունում, քեզնից թողել ես լոկ հուշեր,թախիծ ու չմարող կարոտ... Պաշտում եմ քեզ ամեն ինչից շատ ու ամեն ինչից վեր, մեր պաշտպան,մեր պահապան հրեշտակ... Լույսերի մեջ մնաս մեր Տան Լույս...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր