15234 դիտում
12:34 03-01-2021
Ռուսներն ասացին, որ իրենցից ոչինչ կախված չէ, ամեն ինչ արդեն որոշված է. Շուռնուխի գյուղապետ
Մինչև հունվարի 5-ը ադրբեջանցիներին հանձնված Շուռնուխ համայնքի 12 տների բնակիչները պետք է լքեն իրենց տները: Այս մասին այսօր՝ հունվարի 3-ի [url=https://news.am/arm/news/622053.html?fbclid=IwAR029NUUSgNapgl4fYgFrqXPiYDQxbiXWQ3GZ2JooHm9Y8YRazpaAmZYBF4]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի համայնքի գյուղապետ Հակոբ Արշակյանը:
«Մեզ մինչև հունվարի 5-ը ժամանակ են տվել իրենց հանձված տարածքներն ազատելու համար, հակառակ դեպքում ասել են՝ ամսի 5-ից հետո այդ տարածքով մարդ էլ անցնի, կենդանի էլ անցնի, իրենցն է»,- նշեց Հակոբ Արշակյանը:
Նախօրերին տարածված լուսանկարի մասին, որտեղ ավերված գրադարան է, Հակոբ Արշակյանը նշեց, որ չի կարող հաստատել՝ դա Շուռնուխի գրադարանն է, թե` ոչ:
«Լուսանկարին ծանոթ չեմ: Մենք գրքերն արդեն վերև ենք տեղափոխել»,- հավաստիացրեց Հակոբ Արշակյանը
Գյուղապետը հավելեց, որ ռուս գեներալին և խաղաղապահներին ցույց է տվել ԽՍՀՄ քարտեզ, որտեղ Շուռնուխն ամբողջությամբ հայկական գյուղ էր:
«Մեզ ասացին, որ իրենցից ոչինչ կախված չէ: Ամեն ինչ արդեն որոշված է: Հիմա մենք փորձում ենք արխիվից փաստաթղթեր գտնել, որպեսզի կարողանանք մեր հողերը վերադարձնել»,- ասաց Հակոբ Արշակյանը:
Նշենք, որ երեկ գյուղապետը տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները ռուս սահմանապահների հետ մտել են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ: Ըստ ադրբեջանցիների սահմանազատման Շուռնուխում 12 գյուղ անցնում է Ադրբեջանին:
Նմանատիպ նյութեր
55041 դիտում
15:27 02-01-2021
Ժողովուրդ ջան, ամեն ինչ պրծավ, եկան ադրբեջանցիք… էլ բան չկա անելու. Շուռնուխի գյուղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1527 դիտում
09:01 04-11-2021
Իշխանությունը վերջնականապես կզավթի ԵՊՀ-ն. ամեն ինչ արդեն որոշված է. «Հրապարակ»
Այս բաժնից
796 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
823 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»