211652_close_icon
views-count25705 դիտում article-date 23:18 03-01-2021

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ժամկետային զինծառայողները այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարքանքի տուրք մատուցելու նահատակված հերոսներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ժամկետային զինծառայողները այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարքանքի տուրք մատուցելու նահատակված հերոսների հիշատակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամկետային զինծառայողները դեկտեմբերի 27-ին՝ արձակուրդից հետո պետք է մեկնեին Արցախի Հանրապետություն՝ շարունակելու ծառայությունը, սակայն չեն կարողացել: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ժամկետային զինծառայող Արամ Բադալյանը, ով պետք է զորացրվի հունվարի 27-ին, ասաց, որ իրենք մոտ 250 հոգի են և առաջին իսկ օրից մեծ ցանկություն են ունեցել այցելել Եռաբլուր և խնդրանքով դիմել են հրամանատարությանը, որպեսզի կարողանան այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն փոքր՝ 25-հոգանոց խմբերով, ինչը չի մերժվել: Յուրաքանչյուր օր նրանք հարքանգի տուրք են մատուցում բոլոր նահատակված հերոսներին, ովքեր հայրենիքի համար չեն խնայել ամենաթանկը՝ իրենց կյանքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր