211652_close_icon
views-count8865 դիտում article-date 19:13 05-01-2021

Միքայել Մինասյան. Այն ինչ պիտի անենք՝ հնարավոր է, այն ինչին պիտին հասնենք՝ իրական է

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սուրբ ծննդյան խոհեր Քրիստոսը ծնվեց և աշխարհ եկավ ի պատասխան չարի։ Նա լույսը բերեց ընդդեմ խավարի: Ընդհանրապես Քրիստոսի ծնունդը խորհրդանշում է Աստծո և մարդկանց պայքարը ընդդեմ սատանայի ու չար ուժերի։ Հետևաբար, քրիստոնեության խորհուրդը նաև աննահանջ պայքարն է։ Մենք ապրում ենք մի ամբողջ քրիստոնեական կյանք իմանալով ու գիտակցելով, որ այն բաղկացած է լինելու միայն պայքարից։ Քրիստոնեությունը նաև ուժ է։ Խաչակիրները խաչով ու սրով պաշտպանում էին այն, ինչին հավատում էին, ազատագրում էին նրանց, ովքեր կալանված էին՝ նախապաշարումներով, վախով, հուսահատությամբ։ Քրիստոնեությունը նաև միավորող ուժ է, երբ Գևորգ Ե Կաթողիկոսը համախամբեց աշխարհիկներին, զինվորականներին և ժողովրդին՝ առաջնորդելով դեպի հաղթանակ: Այս հունվարի 6-ը մեզ համար հենց այդպիսի խորհուրդ ունի։ Մեր խաչը ծանր է, մեր գործը՝ բարդ, մեր առաքելությունը՝ արդար: Աստված չի ուղարկում անհնարին առաքելություն, նա մեզ չի դատապարտում անկարելիության։ Այն ինչ պիտի անենք՝ հնարավոր է, այն ինչին պիտին հասնենք՝ իրական է ու այն, ինչ դժվարությամբ պիտի անցնենք՝ տանելի է։ Մենք ունենք առաքելություն՝ հետ բերելու մեր զինվորներին, գտնելու անհետ կորածներին, հողին հանձնելու զոհվածների մարմինները, բուժելու վիրավորներին, թիզ առ թիզ վերականգնելու մեր հայրենիքը, վերանվաճելու պետություն ունենալու մեր իրավունքը, վերամիավորվելու՝ համերաշխությամբ և կերտելու ոչ թե փխրուն, այլ կուռ, ուժեղ, անքակտելի, անսակարկելի այնպիսի ապագա, որ ոչ մեկ չկարողանա այն խլել մեր երեխաներից: Մեր խաչը մեր ուժն է, մեր թուրը՝ հավատով օծված։ Քրիստոս ծնվեց ու հայտնվեց։ Մեզ և Ձեզ մեծ Ավետիս»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր