2056 դիտում
11:33 07-01-2021
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 201, մահվան՝ 11 նոր դեպք
Հայաստանում հունվարի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 201 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 161 054-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 2901 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունվարի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 695 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 14 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3596-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 812 է, ընդհանուր առողջացածներինը՝ 147 388, փաստացի բուժվողներինը՝ 10070։ Մեկ օրում արվել է 1218 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 602 986 թեստ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
838 դիտում
16:52 07-02-2025
Շինուհայր-Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար