211652_close_icon
views-count1534 դիտում article-date 13:57 07-01-2021

Մակրոնը Արցախի հարցում կայուն քաղաքական լուծում գտնելու վճռականություն է հայտնել

Ֆրանսիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման ուղիների որոնման օգտին: Այս մասին հայտնել է [url=https://www.elysee.fr/emmanuel-macron/2021/01/07/entretien-telephonique-avec-m-nikol-pachinian-premier-ministre-darmenie]Ելիսեյան պալատը[/url]՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցին: «Երկրի ղեկավարն անցկացրել է հեռախոսազրույց Հայաստանի վարչապետի հետ: Մակրոնը հայտնել է իր վճռականությունը՝ հասնելու երկարաժամկետ քաղաքական լուծման հոկտեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրից հետո»,-նշել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը: Նրա խոսքով, հեռախոսազրույցի ընթացքում նախագահը տեղեկացրել է Ֆրանսիայի պատրաստակամության մասին` աջակցելու գերիներին ազատ արձակելու ջանքերին, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը: [url=https://shamshyan.com/hy/article/2021/01/07/1175378/]Հիշեցնենք[/url], որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ հունվարի 6-ին: Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար իրավիճակին եւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին հայ ժողովրդի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:

Նմանատիպ նյութեր