211652_close_icon
views-count62033 դիտում article-date 17:50 08-01-2021

Աբովյանում «Շանգրի Լա» խաղատան անվտանգության աշխատակիցը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 6-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 13:15-ի սահմաններում Առինջ գյուղի բնակիչ, 38-ամյա Արման Գրիգորյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 79-ամյա Եվգենյա Ժամհարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Գրիգորյանն աշխատում է «Շանգրի Լա» խաղատանը՝ որպես անվտանգության աշխատակից: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր