211652_close_icon
views-count19328 դիտում article-date 14:39 09-01-2021

Տևական ժամանակ է Քանաքեռավան գյուղում Վիոլիա Ջրի բարձր հովանու ներքո կեղտաջրերով ստեղծվել է սահադաշտ․ մարդիկ դեղատուն մտնելիս մտածում են՝ մի հատ էլ ֆիքսատոր գնեն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է՝ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի գլխավոր փողոցի մի հատված պատկան մարմինների քար անտարբերության պատճառով՝ դարձել է սահադաշտ։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color] ահազանգած բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում են․ «Ով է տեսել՝ 21-րդ դարում կոյուղաջրերը «գրոհեն» ողջ ճանապարհով մեկ։ Կոյուղաջրերը հոսում են ճանապարհով։ Եթե ամռանը տիրում էր գարշահատություն, ապա հիմա լրիվ դարձել է սահադաշտ։ Մարդիկ մի փոքր եթե անուշադիր լինեն, ապա նրանց առողջական խնդիրներով կզբաղվեն բժիշկները։ Իսկ մինչ բժիշկների ժամանումը, դեղատան աշխատակիցները դարձել են լրիվ «բժիշկ Այբոլիտ»։ Եղել են դեպքեր, որ երեխաներն ու մեծահասակները վայր են ընկել, ու տեղում օգնության են հասել գյուղացիներն ու դեղատան աշխատակցուհիները։ Բազմաթիվ անգամ ահազանգել ենք «Վիոլիա ջուր», սակայն նրանք պատասխանում են, կամ «կգանք», կամ էլ՝ թե բա «դա մեր գործը չի»։ Ստեղ են ասում՝ ձյուն գա ձեր գլխին։ Բա որ ձեր գործը չի, ինչո՞ւ եք փող հավաքելուց հայտնվում։ Կանոնավոր վճարումները կատարում ենք։ Գոնե հիմա դուք մարդ եղեք ու էս խնդիրը լուծեք։ Ամոթ է։ Ժողովրդին հետո ասում եք, թե մենակ չեք թողնի։ Բա մենակ թողները պոզով պոչով է լինում։ Չգիտենք էլ, թե «Վիոլիա ջուրն» է էս խնդրով զբաղվելո՞ւ, թե՞ մարզպետարանը։ Մեկը մյուսի վրա է գցում, ու սայլը տեղից չի շարժվում։ Պահանջում ենք պատկան մարմիններից, որպեսզի վերջապես հստակ զբաղվեն խնդրի շուտափույթ լուծմամբ, հակառակ դեպքում կստացվի, որ միայն լավ փող հավաքող են»։ Մի քանի գյուղացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Գոնե էս անգամ մի քիչ սրտացավ մոտենան ու էս խնդիրը լուծեն, թե չէ դեղատուն ենք գալիս՝ վախենում ենք՝ ընկենք, կոտրվածքներ ստանանք, ու ստիպված՝ դեղատնից ֆիքսատոր առնենք»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր