211652_close_icon
views-count2904 դիտում article-date 21:02 10-01-2021

Էդուարդ Շարմազանով. Քանի դեռ հողատուն իշխանության է, հայ ժողովրդի համար խորանալու է կապիտուլյացիան

ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Տարածաշրջանային կոմունիկացիաների բացում» նշանակում է նախ և առաջ «թուրքական երազանքի» իրականացում՝ փոքրասիական և կովկասյան թուրքական պետությունների միջև տրանսպորտային կապ։ Այս «երազանքն» իրականացնելու համար ջանք չեն խնայել էնվերն ու քեմալը, բայց դա նրանց չի հաջողվել հայ ժողովրդի ու նրա հերոս զավակների պայքարի շնորհիվ։ Իսկ քանի դեռ հողատուն իշխանության է, հայ ժողովրդի համար խորանալու է կապիտուլյացիան։ Քանի դեռ մենք բողոքում ենք ցրտից, իրարից, կուսակցություններից, հասարակության պասիվությունից, «հներից» կամ «նախկիններից», թշնամին իր ծրագրերը իրականացնում է՝ օգտվելով հողատու «իշխանության» առկայությունից։ Մութ սենյակում կատու պետք չէ փնտրել։ Սև կատուն հողատուի ուսերին է»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր