2644 դիտում
13:18 12-01-2021
Երբեք չեմ մտածել, որ իմ ծննդյան միակ ցանկությունը կլինի խաղաղությունը, բայց էլի շատ բաներ կան, որոնք պակասել են մեր ազգի մեջ. Գրիգոր Դանիելյան
Դերասան Գրիգոր Դանիելյանը նշել է ծննդյան օրն ու խոստտովանել՝ միակ ցանկությունը խաղաղությունն է։ Գրիգորը երեկ 37 տարեկան է դարձել եւ այդ առիթով գրառում է կատարել՝ որդիների հետ լուսանկար հրապարակելով։
«37... Երբեք չեմ մտածել, որ իմ ծննդյան միակ ցանկությունը կլինի խաղաղությունը։ Բայց էլի շատ բաներ կան, որոնք պակասել են մեր ազգի մեջ՝ սերը, հույսը, հավատը...
Մի պահ մտածեք՝ ինչպե՞ս կապրեիք, եթե այս օրը լիներ ձեր վերջինը, կնախանձեի՞ք, կվիրավորեի՞ք, կքարկոծեի՞ք, կստեի՞ք, կբարկանաի՞ք, ի վերջո կթաղվեի՞ք մեղքերի ծովում, վստահ եմ, որ ոչ...
Սերն է պակասել, սիրեք իրար ու ասեք այդ մասին... Աղոթեք ու խնդրեք Աստծուն եւ հավատացեք նա կտա այն, ինչ ուզում եք...
Ուզում եմ լռել այն մասին, ինչի միջով անցել ենք... Ասելիք շատ ունեմ, բայց... Աստված պահապան մեր ազգին, փառք ու պատիվ մեր հերոսներին»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3867 դիտում
17:59 26-01-2022
Դեռ շատ բաներ եմ անելու իմ ազգի համար. Արսեն Հարությունյան
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան