2377 դիտում
18:36 12-01-2021
Նիդերլանդներից Հայաստան է ուղևորվում մեծաքանակ և բարձրորակ դպրոցական գույք. այն ամբողջովին կկահավորի ավելի քան 15 մարզային դպրոցներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նիդերլանդներից Հայաստան է ուղևորվում մեծաքանակ և բարձրորակ դպրոցական գույք՝ 1700 սեղան, 1700-ից ավել աթոռ, ուսուցչական 75 սեղան և 75 աթոռ, մոտ 20 հատ օֆիսային սեղաններ, 200-ից ավել համակարգիչ, 1700 երկաթյա աշակերտական պահարաններ (lockers), մոտ 60 գրատախտակ, 30 հատ գրքի պահարաններ և այն ամենը, ինչ կա 1700 աշակերտ ունեցող դպրոցում։
Կոնտեյներները դեռ բարձվում են։ Վերջնական քանակությունները կարող են փոփոխվել՝ վերահաշվարկից հետո (ահռելի քանակություն է)։
Գույքը նվիրաբերվել է մեր հայրենակից Նիդերլանդների Ամսթելվեյն քաղաքի ավագանու անդամ մեր հայրենակից Տավրոս Ասլանյանին Hermann Wesselink քոլեջի կողմից (դպրոցի շենքը պետք է ապամոնտաժվի, և ողջ գույքը հոլանդացիները սիրով նվիրաբերում են հայաստանյան գյուղական դպրոցներին)։
Մենք նախատեսում ենք, որ ընդամենը մեկ նիդերլանդական դպրոցից նվիրատվություն ստացված դպրոցական գույքը ամբողջովին կկահավորի ավելի քան 15 մարզային դպրոցներ (դպրոցների ցուցակները դեռ հաստատման փուլում են):
ԿԱՐԵՎՈՐ ենք համարում նշել, որ ակնկալում ենք ԿԳՍՄ նախարարության, Սփյուռքի գրասենյակի, իսկ ամենակրևորը՝ մաքսատան համագործակցությունը՝ այս բարեգործական պիտանի և կարևոր գույքը օր առաջ մեր հայ երեխաներին հասցնելու նպատակով։
Տեսանյութն՝ [url=https://www.facebook.com/NidOragir/videos/746802619289614]այստեղ[/url]
[url=https://www.nidoragir.com/]ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ[/url]
Նմանատիպ նյութեր
1507 դիտում
16:55 16-01-2021
Դպրոցական մեծաքանակ գույքն ուղևորվել է Հայաստան Նիդերլանդներից
1199 դիտում
15:54 09-06-2022
Մեծաքանակ գույք ուղղակի մաշվում է. վարչապետը պետական գույքի արդյունավետ կառավարման խնդիր է տեսնում
Այս բաժնից
910 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
940 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
529 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ