1293 դիտում
21:44 12-01-2021
«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ-ն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առաջարկել է դիմել ՀՀ սահմանադրական դատարան
2020թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N762 և 2007 թվականի հունիսի 21-ի N819 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994 որոշումը:
«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ-ն գտնում է, որ վերը նշված որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետը հակասահմանադրական է:
Այսպես՝
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է սահմանելմրցույթում ներկայացվող տրանսպորտային միջոցներում ներառվող հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման և իջեցման համար հարմարեցված ավտոբուսների նվազագույն քանակը, սակայն վերը նշվածորոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն մրցույթին կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ապահովում են տեղաշարժվելու, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց (այսուհետ՝ հաշմանդամություն ունեցող անձ) համար մատչելի կամ հարմարեցված ԳՕՍՏ 30478-96 ստանդարտի պահանջներին համապատասխանող ավտոբուսներ, որոնց նվազագույն քանակը սահմանում են հանձնաժողովները:
Հանձնաժողովները կազմավորվում են վերը նշված որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի պահանջներին համապատասխան երթուղային ցանցը կազմակերպող մարմնի կամ դրա ղեկավարի կողմից: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ՀՀ օրենքով իրեն վերապահված լիազորությունները պատվիրակել է պետական կառավարման մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից ձևավորվող մրցութային հանձնաժողովներին:
Հարց է առաջանում` արդյոք մրցութային հանձնաժողովը իրավազո՞ր է սահմանելու ՀՀ օրենքով ՀՀկառավարությանը վերապահված՝ երթուղիներում տեղաշարժվելու, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց (այսուհետ՝ հաշմանդամություն ունեցող անձ) համար մատչելի կամ հարմարեցված ավտոբուսների շահագործման նվազագույն քանակը:
Կարծում ենք՝ ոչ, քանի որ մրցութային հանձնաժողովները ձևավորվում են բացառապես ՀՀ կառավարության որոշման պահանջներին համապատասխան երթուղու սպասարկման համար փոխադրողի ընտրությունը կազմակերպելու նպատակով: Միաժամանակ անհասկանալի է ՀՀ կառավարության որոշմամբ մյուս բոլոր նվազագույն պահանջների սահմանումը, սկզբունքորեն դրանք նույնպես կարելի է վերապահել մրցութային հանձնաժողովներին:
ՀՀ կառավարության որոշումը նման կերպով կիրարկելու դեպքում հնարավոր են դեպքեր, երբ հանձնաժողովները որոշեն, որ երթուղում չկա տեղաշարժվելու, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց (այսուհետ՝ հաշմանդամություն ունեցող անձ) համար մատչելի կամ հարմարեցված ավտոբուսներներ ներառելու անհրաժեշտություն, ինչը կհակասի ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին և ՀՀ օրենքին:
Մի շատ կարևոր հանգամանք ևս․ երթուղային ցանցերը (կամ առանձին երթուղիները) չեն ձևավորվում մրցութային հանձնաժողովների կողմից, այլ ձևավորվում են լիազոր մարմնի կամ համայնքի ղեկավարի կողմից: Հետևաբար՝ երթուղային ցանցերում (կամ առանձին երթուղիներում) շահագործվող տրանսպորտային միջոցի տիպը կամ դրան ներկայացվող պահանջները չի կարող սահմանել մրցութային հանձնաժողովը, դրույթը հակասում է տրանսպորտի բնագավառի իրավական ակտերին:
Ելնելով վերոգրյալից՝ «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ–ն օրերս դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ առաջարկելով հարցի կարգավորման նպատակով դիմել ՀՀ սահմանադրական դատարան:
[b]«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների
շահերի պաշտպանություն» ՀԿ[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
949 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1009 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
694 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը