2755 դիտում
15:40 13-01-2021
2020-ին Քննչական կոմիտեի աշխատակիցներին տրվել է ավելի քան 2,5 մլն դոլարի պարգևավճար. «Փաստինֆո»
Պետական համակարգում աղմկահարույց պարգևատրումները շարունակվում են։ Միայն դեկտեմբեր ամսին ՀՀ ՔԿ աշխատակիցներին հատկացվել է շուրջ 250 հազար ԱՄՆ դոլարի չափով պարգևավճար,իսկ 2020թ․ ՀՀ ՔԿ աշխատակիցներին ընդհանուր առմամբ հատկացվել է 2.663.320 ԱՄՆ դոլար պարգևավճարն։ Գրում է [url=https://www.pastinfo.am/hy/news/2021/01/13/4zfvzej2q/1128635]«Փաստինֆո»[/url]-ն։
Այսպես, «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ–ից հայտնել են, որ դեկտեմբեր ամսին ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներին հատկացվել է 131279.9 հազար դրամի չափով պարգևավճար՝ ներառյալ հարկերը։ Պարգևավճարներ են ստացել նաև ՀՀ ՔԿ նախագահը, նրա տեղակալները, տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, իսկ թե ինչքան է կազմել այն՝ ՔԿ֊ից չեն մանրամասնել՝ ուղղորդելով օգտվել պաշտոնատար անձանց կողմից ներկայացված տարեկան հաշվետվության հայտարարագրից։
Ընդհանուր առմամբ՝ 2020թ. ՀՀ ՔԿ աշխատակիցներին հատկացվել է 1.350.819.4 հազ դրամի չափով (ներառյալ հարկերը) պարգևավճար՝ ՀՀ պետական բյուջեով հատկացված «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով և 47.423.8 հազ. «Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում» տնտեսագիտական դասակարգման հոդվածով։ Այսինքն՝ 2020թ ՔԿ աշխատակիցներին հատկացվել է շուրջ 2 մլն 663 հազար 320 ԱՄՆ դոլարին համարժեք պարգեւավճար։
Նմանատիպ նյութեր
2950 դիտում
15:55 07-02-2020
ԱՊԼ-ում հաղթելու դեպքում «Լիվերպուլի» խաղացողներին կվճարեն ավելի քան 4 մլն ֆունտ պարգևավճար
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
724 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»