2548 դիտում
21:46 13-01-2021
Նոր պաշտոն կարող է ստանալ նաեւ ՀՔԾ պետի եղբայրը. «Իմ քայլը» այսօր հանդիպել է Խաչատուրյանի հետ. «Հայկական ժամանակ»
[url=https://armtimes.com/hy/article/204286?fbclid=IwAR35MvyJqZSXue73r79PENpzuY-AjH6ZlgzlBDeedyKyuVIMNy7zG1HjgVo]«Հայկական ժամանակ»[/url]-ի տեղեկություններով, այսօր երեկոյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Խաչատուրյանի հետ:
Նրա թեկնածությունը քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնի առաջադրման համար: Այլ թեկնածություններ եւս քննարկվում են, եւ հենց դա է պատճառը, որ խմբակցությունում դեռ վերջնական որոշում չունեն Խաչատուրյանի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Խաչատուրյանը եղել է Բաց հասարակության հիմանադրամի տնօրենների խորհրդի նախագահը:
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ում թափուր տեղերից մեկը համալրելու համար առաջադրվելու է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Խաչատուրյանի տարբերակը քննարկվում է 2-րդ թափուր տեղը լրացնելու համար:
ԲԴԽ-ում այդ տեղը առաջացել է այն բանից հետո, երբ Արմեն Հայկյանցն առաջադրվել է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: Նա այս պահին ԲԴԽ անդամի պաշտոնակատար է:
Նշենք, որ այսօր ՀԺ-ն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցինք 2-րդ թափուր տեղի համար թեկնածու առաջադրելու մասին: Նա ասաց, որ քննարկումներ են իրականացնում, առաջիկայում կհանդիպեն թեկնածուների հետ, որոշում կայացնելուց հետո հանրությանը կտեղեկացնեն: Նաեւ չբացառեց, որ եկող շաբաթ մեկնարկող ԱԺ քառօրյային երկրորդ թեկնածուին եւս առաջադրեն։
Նմանատիպ նյութեր
16164 դիտում
01:12 12-01-2021
Գագիկ Ջհանգիրյանը կարող է պաշտոն ստանալ. «Իմ քայլը» խմբակցությունում ընտրությունը կանգ է առել նրա վրա. armtimes.com
1675 դիտում
10:10 20-01-2021
Ինչ պաշտոն է նախատեսվել ՀՔԾ պետի եղբոր համար. ովքեր են մյուս թեկնածուները․ «Ժողովուրդ»
70579 դիտում
09:04 15-01-2014
Մանդատը վայր դրած Թևան Պողոսյանը առաջիկայում կարող է պաշտոն ստանալ. ՀԺ
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին