2568 դիտում
15:15 14-01-2021
Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպա է սպանվել
Սիրիայում անհայտ անձանց կողմից սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպա Ազադ Հասան Դահանը: Արաբական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գեներալը սպանվել է հունվարի 13-ին՝ Իրաքի հետ սահմանի մոտակայքում, գրում է [url=https://www.tert.am/am/news/2021/01/14/iranian-officer/3495201]Tert.am[/url]-ը՝ հղումանելով [url=https://topwar.ru/179001-vysokopostavlennogo-oficera-iranskogo-ksir-likvidirovali-na-territorii-sirii.html?fbclid=IwAR0sqp95MSjiqzGyaThq0644QmiJFLeVITz996kxeAu_9McaQptcO_8LIy8]Военное Обозрение[/url] կայքին:
Տեղական մամուլը հայտնում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ջոկատի 47-րդ բրիգադը ղեկավարող գեներալը անհայտ անձանց կողմից սպանվել է Ալ-Բուկմալ քաղաքի տարածքում: Բացի այդ, սպանվել են նրա օգնականներից երկուսը, որոնք նույնպես մեքենայում էին: Հարձակումը տեղի է ունեցել Ալ-Բուկմալ շրջանում գտնվող իրանամետ ուժերի անցակետի մոտակայքում:
Որոշ լրատվամիջոցների վարկածով, բարձրաստիճան սպան սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման զինյալների ձեռքով:
Մեկ այլ վարկածի համաձայն, գեներալը զոհվել է ԻՀՊԿ-ի և իրանամետ զինված կազմավորումների լիակատար վերահսկողության տակ գտնվող տարածք ներթափանցած իսրայելական կամ ամերիկյան հատուկջոկատայինների գործողությունների հետևանքով:
Բուն Իրանում Դահանի սպանության փաստը չի հաստատվում, այստեղ նշում են, որ նա մահացել է կորոնավիրուսից:
Նմանատիպ նյութեր
1045 դիտում
17:45 04-11-2024
Իրանում ավիաաղետից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ է զոհվել
64781 դիտում
22:48 27-03-2022
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա Իրանի ԶՈՒ պատասխանին. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին