211652_close_icon
views-count24604 դիտում article-date 12:28 15-01-2021

Վանդալիզմ Երևանի կենտրոնում․ ստահակը կամ ստահակները գողացել են հայ մեծ բանաստեղծ Գևորգ Էմինի հուշարձանի մաս կազմող սիամական կատվի արձանիկը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայկական մշակույթի հանդեպ վանդալիզմը հասավ Բաղրամյան պողոտա։ Երևանի Սիրահարների այգուց երեկ, հունվարի 14-ին, անհայտ անձը կամ անձինք գողացել են հայ մեծ բանաստեղծ Գևորգ Էմինի հուշարձանի մաս կազմող սիամական կատվի արձանիկը։ Այսպիսով՝ տականքները խախտել են անվանի պոետի հուշարձանի ամբողջականությունը, հարված հասցրել՝ Երևանին, հայ մշակույթին, ՀՀ քաղաքացուն, նրա արժեքներին, և կոնկրետ՝ Գևորգ Էմինի հիշատակին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողության փաստի մասին Ոստիկանության Արաբկիրի բաժնում իմանալով, բաժի պետ Արմեն Վաթյանի կարգադրությամբ՝ Սիրահարների այգի են ժամանել Արաբկիրի ոստիկանության ծառայողները, ովքեր արձանագրել են գողության փաստը, ինչի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է որ Արաբկիրի ոստիկաները կհայտնաբերեն ստահակին կամ ստահակներիին, ինչպես նաև գողացված արձանիկը; [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է նաև Գևորգ Էմինի արձանի պատմությունը՝ վերցված «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանից։ Հուշարձանը կառուցված է բրոնզից։ Պատկերում է բանաստեղծ Գևորգ Էմինին, որը դուրս է եկել գետից՝ տաբատի փողքերը փոքր-ինչ վեր ծալած, ձեռքին՝ խնձոր, և զրուցում է իր կատվի հետ։ Քանդակի հեղինակը մոսկվաբնակ Աշոտ Արամյանն է, որն անվանի բանաստեղծին մանկուց է ծանոթ։ Արձանը կերտելիս նա ցանկացել է շեշտել Գ. Էմինի մարդկայնությունն ու պարզությունը. «Պաթոսային ոչ մի բան նրա մեջ չկար, միայն մարդամոտություն, մարդասիրություն, մեծ սեր։ Կատուն էլ իրական պերսոնաժ է. Գևորգ Էմինը ունիկալ սիամական կատու ուներ, որ արևածաղկի սերմ էր կեղևազրկում ու սիրում էր բանաստեղծի ուսին նստել»։ Կյանքի վերջին 42 տարիներին, երբ ապրում էր կոմպոզիտորների միության շենքում, Էմինը սիրում էր հանգստանալ այս այգում, հանդիպում էր ընկերներին։ Դա է պատճառը, որ քանդակը տեղադրվել է Սիրահարների այգում։ Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2010 թ. դեկտեմբերի 11-ին։ Ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, դերասան Վարդան Պետրոսյանը, գրող Վահրամ Սահակյանը, երգիչ Ֆորշը, մշակութային և հասարակական այլ գործիչներ։ Բացման խոսքով հանդես է եկել գրող Պերճ Զեյթունցյանը։ Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասան Սամվել Թոփալյանն ասմունքել է Էմինի ստեղծագործություններից մեկը։ Հնչել են Գևորգ Էմինի «Մենք» շարքից բանաստեղծությունների ձայնագրություններ հեղինակի կատարմամբ։ Ելույթ են ունեցել նաև բանաստեղծի անվան դպրոցի սաները։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր